ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Եռագույնը Լելե-Թեփեի ու Մռավի գագաթներին է լինելու

Եռագույնը Լելե-Թեփեի ու Մռավի գագաթներին է լինելու
03.09.2023 | 08:58

Այս ռումբեր նետող պարզ ԱԹՍ-ների արդյունավետությունը հիմա բոլորն են տեսնում։ Նման ռազմական ԱԹՍ ստեղծելու համար անհրաժեշտ են ընդամենը շաբաթներ կամ, առավելագույնը, ամիսներ։

Բայց եթե այս նույն բանը մի քանի տարի առաջ՝ մինչև ուկրաինացիների կողմից կիրառելը առաջարկվեր, կասեին՝ հնարավոր չի։ Ո՞նց կարող ես մի քանի ամսում նոր զինատեսակ ստեղծել։

Տեխնոլոգիական հեղափոխությունների ընթացքում նույնիսկ ամենապարզ թվացող բաները շատերը չեն նկատում, և բոլորից առաջ են անցնում նկատողները։ Նյուտոնի խնձորը սրա լավագույն ապացույցն է։ Իսկ մենք հիմա գտնվում ենք ռազմատեխնոլոգիական հեղափոխության կիզակետում, որտեղ հնարավոր է այս պարզ ԱԹՍ-ի նման լուծումներով մարտի դաշտում մեծ հաջողությունների հասնել։

Թշնամուն ջախջախելու համար անհրաժեշտ է իրականացնել ընդամենը 2 պարզ զինատեսակների մշակումներ։

1. Պաշտպանողական զինատեսակ։

«Իգլա»-յում այնպիսի փոփոխություններ կիրականացվեն, որ կսկսի խոցել այսօր գոյություն ունեցող բոլոր ԱԹՍ-ները։ Թշնամու ԱԹՍ-ները մեր զորքին մոտիկ չեն կարողանալու գալ՝ դրանց ճանճի նման ենք թափելու ցած։

Այս լուծման մշակումը իրականացնելու համար անհրաժեշտ է մոտ 5-6 ամիս։

2. Հարձակողական զինատեսակ։

«Կորնետ»-ում այնպիսի փոփոխություններ կիրականացվեն, որ կսկսի խոցել օպերատորի տեսանելիության դաշտից դուրս գտնվող ցանկացած թիրախ, 5 կմ խորության վրա ամբողջ դաշտը կվերցվի։ Թշնամին ո՛չ տեխնիկա է կարողանալու շարժել, ո՛չ մարդկային ուժ։

Այս լուծման մշակումը իրականացնելու համար նույնպես անհրաժեշտ է մոտ 5-6 ամիս։

Վերը նշված երկու լուծումները այնքան պարզ են, որ հիմա այստեղ պատմեմ, կասեք՝ բա այդ պարզ բաները մինչև հիմա ինչի՞ ոչ մեկի մտքով չեն անցել. բա ռումբ նետող այդ պարզ ԱԹՍ-ի մասին ինչի՞ գլխի չէին ընկնում:

Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. մինչև թշնամին հասկանա, թե մենք ինչ տեխնոլոգիաներով ենք իր վրա գրոհում՝ Եռագույնը արդեն Լելե-Թեփեի ու Մռավի գագաթներին է լինելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5337

Մեկնաբանություններ